-
11.03.2018|
21:44
Իրանը Իրաքին 3 միլիարդ դոլարի վարկային գիծ կբացի՝ ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո երկրի վերականգնման համար` հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջհանգիրին՝ Բաղդադում։
-
11.03.2018|
14:31
Քրդական ջոկատները մարտի 10-ին կասեցրել են թուրքական զորքերի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հարձակումը Աֆրինի մերձակայքում՝ Հալեպից 65 կմ հեռավորության վրա:
-
09.03.2018|
21:09
Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ-ները 2018-ի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Բաքու այցի ժամանակ: Երկկողմ հարաբերությունների ամրապնդումից բացի վրացի նախարարը բարձր է գնահատել համագործակցությունը եռաչափ ձևաչափով՝ Թուրքիայի մասնակցությամբ:
-
09.03.2018|
21:06
Ադրբեջանը շաբաթավերջից հնգօրյա լայնածավալ զորավարժություններ է սկսում:
Վարժանքներին կմասնակցի մինչև 25 հազար զինվորական, 250 միավոր տանկ ու այլ զրահամեքենա, տարբեր տրամաչափի հրթիռային հրետանային կայաններ, համազարկային կրակի և ականանետային ռեակտիվ համակարգեր, օդուժ:
-
08.03.2018|
11:45
Չեչնիայում Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում փրկարարներին հաջողվել է գտնել ողջ մնացած 2 մարդու, գտնվել է նաև 3 դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
-
08.03.2018|
11:41
Մարտի 7-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի Բալկանյան, Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանային հարցերի պատասխանատու դոկտոր Թիֆանի Պետրոսին:
-
07.03.2018|
23:09
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) զինյալները պետք է դաս քաղեն Աֆրինի ռազմական գործողությունից, իսկ Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների համատեքստում սա «անկեղծության» յուրօրինակ թեստ է:
-
07.03.2018|
10:28
Վլադիմիր Պուտինը դիմեց ժողովրդին ու հպարտացավ Ռուսաստանի նոր զենքերով: Ի՞նչն է նոր: Համարյա ոչինչ` կարծում է փորձագետ Պյոտր Տոպիչկանովը: Դաշնային ժողովին ամենամյա ուղերձի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր ռազմական արդյունաբերության մեջ մեծ ներդրումների մասին:
-
06.03.2018|
13:43
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հանդիպել է Հարավային Կորեայի պատվիրակությանը և, ինչպես ինքն է ասել, «բաց սրտով խոսել է»։
-
06.03.2018|
13:36
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) օգտակար գործիք է ստուգումների անցկացման և Իրանի միջուկային ծրագրի մոնիտորինգի համար` ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: